|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարում միության հիմնադիր նախագահ ընտրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը: Կազմավորվեց միության խորհուրդը` 15 անդամից բաղկացած:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ով շնորհավորեց համագումարի մասնակիցներին և միության հիմնադիր Ռուբեն Գևորգյանին:
Ելույթ ունեցան անվանի բազմաթիվ ազատամարտիկներ, ովքեր կարևորեցին միասնական լինելը, մեկը մյուսին խաչեղբայր լինելու գիտակցումը:
Համագումարից հետո ազատամարտիկներին հայրենասիրական և ոգեղեն երգերով շնորհավորեցին ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն ու Ներսիկ Իսպիրյանը: Ի դեպ, «Երդվյալ ազտամարտիկների միության» օրհներգի հեղինակը ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն է: