|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում «Եղբայր երգեր» երգչախումբը Հարբիեի Ջեմիլ Թոփուզլուում «Խաղաղության ժամանակն է» անունով բացօթյա համերգով է հանդես եկել և կատարել թուրքերեն, քրդերեն, արաբերեն և հայերեն երգեր:
Ըստ Haberler-ի՝ համերգին ներկա են եղել նաև Գեզի այգու իրադարձությունների ժամանակ զոհված Ալի Իսլայիլ Քորքմազի, Բերքին Էլվանի, Մեհմեդ Այվալըթաշի, Ահմեդ Աթաքանի և Հասան Ֆերիթ Գեդիքի ընտանիքները: Զոհվածների անունները հիշատակվել են բեմի վրա և արժանացել ներկաների ծափահարություններին:
Նշենք, որ սա «Եղբայր երգեր» երգչախմբի` հայերեն լեզվով առաջին կատարումը չէ: Երգչախումբը ելույթների ժամանակ բազմիցս հնչել է «Սարի աղջիկ» (Սարը Գելին), «Բինգյոլ», «Հայնիրինա» և այլ հայկական երգեր:
Ստորև ներկայացնում ենք նրանց նախորդ կատարումներից մի քանիսը: