|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հրապարակվել են Շոտլանդիայում երեկ կայացած անկախության հանրաքվեի նախնական արդյունքները: Ընտրական ռեկորդային ակտիվություն է արձանագրվել Միացյալ Թագավորությունում. հայտնում է newsru.com-ը:
32 ընտրատեղամասերից 31-ում կատարված հաշվարկների համաձայն՝ Շոտլանդիայի անկախանալուն կողմ է քվեարկել մասնակիցների 44,6%-ը, դեմ՝ 55,4%-ը։
Նշվում է, որ միայն 4 վարչական շրջաններում են անկախության ձգտող շոտլանդացիները մեծամասնություն կազմել: