|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանն ինչ-որ բաներից լուրջ անհանգստություն ունի եւ որոշել է իր թիմի «սանձերը ձգել»: Մենք գրել էինք, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկի ժամանակ նա խիստ հրահանգ է տվել կուսակիցներին` խելոք մնալ եւ կուսակցության գծի մեջ լինել: Խորհրդի նիստում հնչած ելույթների մեծ մասն էլ նվիրել է կուսակցական կարգապահությանն ու համախմբվածությանը: Այժմ
Սերժ Սարգսյանը խոսքից անցել է գործի: Երեկ խորհրդարանում դռնփակ նիստում օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչները համատեղ քննարկել են այն նախագծերը, որոնք կառավարությունն ԱԺ է ուղարկել եւ պետք է քննարկվեն հաջորդ քառօրյայում: Սովորաբար դրանք քննարկվում են միայն հանձնաժողովներում, սակայն այժմ հստակ հրահանգ է եղել, որ նաեւ խմբակցության հետ կոնսուլտացիաներ արվեն, որպեսզի քննարկման ժամանակ բոլորը նույն գծի մեջ լինեն եւ «պրոմըխ» չտան»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: