|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ արձակված կրակոցների կասկածանքով ձերբակալված և այժմ որպես մեղադրյալ անցնող Գոռ Առաքելյանը շարունակում է կալանքի տակ մնալ և գտնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Yerkir.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ մոտ չորս օր առաջ միջնորդություն է արել նախաքննական մարմնին` իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Այնինչ` պաշտպանը համաձայն չէ մեղադրանքի հետ: Նա պնդում է, որ եթե անձը սպանության փորձ կատարած լիներ, ապա չէր կրակի գոտկատեղից ներքև:
Դեպքից հետո լուրեր տարածվեցին, որ կրակոցների ժամանակ ներկա գտնված` Գոռ Առաքելյանի երեխան ուժեղ սթրես է տարել և խոսքի հետ կապված խնդիրներ են առաջացել: Թե արդյո՞ք ապաքինվել է երեխան, Yerkir.am-ը փորձեց տեղեկանալ Գոռ Առաքելյանի աներոջից` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանից (Յուվեցի Կարո), սակայն նա հրաժարվեց խոսել: