|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Որոտանի» գործարքը դեռևս բանակցությունների փուլում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ բանակցությունները ՀՀ կառավարության և «Քոնթուր գլոբալի» միջև են ընթանում: «Մենք լիահույս ենք, որ այս գործարքը բարեհաջող ավարտին կհասցվի` ի գոհունակություն երկու կողմերի»,- ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը հարցադիմումով վերջերս դիմել է կառավարությանը' խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր փուլում են «Որոտանի ՀԷԿՀ»-ի օտարման գործարքի շուրջ տարվող բանակցությունները, ի՞նչ թերությունների մասին էր ամիսներ առաջ խոսում վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք նաեւ, որ ԱՄՆ դեսպանը հայկական կողմին զգուշացրել էր զերծ մնալ գործարքի խզումից` հայտարարելով. «Եթե գործարքը չկայանա, դա մեծ ազդանշան կլինի արեւմտյան ներդրողների համար: Դա ցույց կտա՝ որքանով է Հայաստանը պատրաստ խոշոր գործարքների»: