|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2013-ի՝ «Ինչեր են անում տղամարդիկ» կատակերգության հեղինակներն այնքան ոգևորված են իրենց աշխատանքի հաջողությամբ, որ որոշել են նկարահանել ֆիլմի 2-րդ մասը , որը հնարավորից ավելի լավը պետք է լինի: Հայտնի է դարձել, որ տեսարաններից մեկում կհայտնվի հանրահայտ աստղ Պամելա Անդերսոնը. գրում է Комсомольская правда-ն։
Նախորդ դարի 90-ականների սեքս-խորհրդանիշը ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Սարիկ Անդրեասյանին թվացել է գրեթե միակ հարմար թեկնածուն գլխավոր հերոս Դանիելի (Թաիր Մամեդով) երազանքների մարմնավորման համար։ Իսկ Ամերիկայում գտնել աստղին, թարգմանել նրա համար սցենարը և սպասել համաձայնության՝ ընդամենը տեխնիկայի հարց էր։
Նկարահանումները տեղի են ունեցել հիմնականում Լոս Անջելեսում։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015-ի հունվարի 1-ին։

