|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, ՕԵԿ-ն կուսակցությունից արտահոսքը փորձում է կոմպենսացնել ամեն կերպ, այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող: Ըստ հավաստի աղբյուրների, Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ-ական դառնալ, կուսակցության անդամ են դարձնում անգամ այն դասախոսներին, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ:
Նշենք, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված է, որ կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների անդամակցությունը: Ստացվում է, որ այն պահից սկսած, երբ ՕԵԿ-ական են գրանցվել ոչ ՀՀ քաղաքացիներ, ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել»։
Մանրամասները' թերթի այսօրվա համարում: