|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է AA-ն:
Հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Էրդողանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, հատկապես` այդ գագաթաժողովի շրջանակներում կատարված բոլոր հանդիպումների ժամանակ Ադրբեջանին խոստումներ են տրվել: Ինչպես մյուս երկրների պահանջներն են քայլ առ քայլ իրականացվում, համապատասխան երկրներից պահանջելու ենք, որ նույն ձևով իրականացնեն Ադրբեջանին տված բոլոր խոստումները: Սա այլևս պահանջ կամ խնդրանք չէ, այլ` իրավունք»,- ասել է նա: