|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ` գումարով, բանկային քարտով և անձնական իրերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն օգոստոսի 31-ին թիվ 74 երթուղային միկրոավտոբուսում դրամապանակը գողացել է 1971 թ. ծնված Նաիրա Ա.-ի պայուսակից: Կատարվում է հետաքննություն: