|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Լատվիայում: Թիմը մարզվեց Ռիգայի «Դաուգավա» մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ` ֆուտբոլիստները աշխատեցին ֆիզիկական և խաղային որակների բարելավման ուղղությամբ:
Սեպտեմբերի 2-ին ազգային ընտրանին կանցկացնի երկու մարզում: Երեկոյան` ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ` ժամը 17:30-ին, «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:
ՀՖՖ պաշտոնական կայք