|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ եվրոպացիները կամաչեն Ուկրաինայում կատարվող իրադարձությունների համար. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ արդեն կարծիքներ են բարձրաձայնվում պատժամիջոցներով տարվելու անհեռանկարության վերաբերյալ:
«ԵՄ-ն չի կարող կամ չի ցանկանում ազդել պատերազմող Կիևի վրա, և այդ անհարմար վիճակը քողարկելու համար պատժամիջոցներից է խոսում»,- ասել է նա:
Ըստ Լավրովի՝ ստեղծված իրավիճակի «արատավորությունը» սկսում են հասկանալ շատ ԵՄ ղեկավարներ: