|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 6-10-ը Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր»` տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Այն կազմակերպում և իրականացնում է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ-ն («ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը»):
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Դսեղում, ապա բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը` ժամը 14-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մեկ շաբաթ շարունակ Հովհաննես Թումանյանի հեքիաթները կթեւածեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում:
Փառատոնի փակումը տեղի կունենա 2014 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: