|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեծ հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի ներկայացվածությունը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրի իրականացման գործընթացներում:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում «Radisson»-ի առկայությունը և բարձրորակ ծառայությունների մատուցումը կնպաստի զբոսաշրջության ու տեղի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: