|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկում իրավիճակի սրման պատճառով չեղյալ է համարել Թուրքիա նախատեսված այցը: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նշվում է նաև, որ այսօր Ազգային անվտանգության խորհրդին նիստ կհրավիրվի՝ հետագա քայլերի պլանը մշակելու համար:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այսօր պետք է մեկներ Թուրքիա՝ նրա երդման արարողությանը մասնակցելու: Չէր բացառվում նաև երկկողմ հանդիպում: