|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Մինչ այդ առողջապահական այս կառույցը ղեկավարում էր Պարունակ Զելվեյանը, ով, սեփական դիմումի համաձայն, անցել է այլ աշխատանքի: ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Առողջապահության ազգային ինստիտուտը Հայաստանի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով հանրապետության տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում: