|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի լիազորությունների վաղաժամ դադարեցման և հոկտեմբերի 26-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել. հայտնում է РИА Новости-ն:
Հրամանագիրն ուժի մեջ է օգոստոսի 27-ից: Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ընտրարշավն սկսվում է հրամանագիրը հրապարակելու հաջորդ իսկ օրվանից:
Պորոշենկոն ընտրվելուց ի վեր բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ ներկայիս կազմը չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրություններին: