|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Օգոստոսի 28-ին տեղի է ունենալու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը: Հրավիրատոմսերն արդեն ուղարկված են, հյուրերի ցանկը բավական մեծ է:
Հրավիրված անձանցից մեզ հայտնեցին, որ հարսանիքը տեղի է ունենալու ոչ թե Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, այլ դրա ետնամասում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի շենքում: Որոշակի շրջանակներում ենթադրություններ կան, թե Հայրապետյանը չի ցանկանում որդու հարսանիքը «Հարսնաքարում» անել Վահե Ավետյանի սպանության պատճառով: Հավաստի աղբյուրներից, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ իրականում պատճառը հյուրերի խիստ երկար ցանկն է՝ հազարից ավելի, որոնց «Հարսնաքարում» տեղավորել հնարավոր չէ»: