|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ վերջին հանդիպման ժամանակ, արտահանողների մոտ, «շան լափ» է թափել գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական Աբրահամ Բախչագուլյանի գլխին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտահանվող սննդի որակը բավական հեռու է պահանջվող չափանիշներից, ինչն էլ շարժել է ներկրող երկրների համապատասխան շրջանակների զայրույթը և խափանել հետագա համագործակցությունը: Այնուամենայնիվ ասացին, որ Աբրահամյանը դեռևս մտադիր չէ հանել Բախչագուլյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։