|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ Կարեն Կոստանյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է, աշխատանքի գնալիս պարբերաբար հայտնվում է արտառոց իրավիճակում: Պարզվում է՝ գլխավոր դատախազի եղբայրը սովորություն ունի նախարարության շենք գնալ այն մուտքով որտեղով մտնում են ՀՀ առողջապահության նախարարն ու փոխնախարարները:
Շենքը հսկող անվտանգության աշխատակիցները թեև բազմիցս Կարեն Կոստանյանին բացատրել են, որ այդ մուտքով չի կարելի շենք մտնել, սակայն Կոստանյանը չի ընդունում այդ փաստը: Նա հայտարարում է, թե ինքը Գ. Կոստանյանի եղբայրն է, որից հետո անվտանգության աշխատակիցները, «բնականաբար» ստիպված են լինում ներս թողնել նրան»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։