|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը վիրահատության է ենթարկվել Փարիզի հիվանդանոցներից մեկում. հայտնում է Лента.ру-ն:
Վիրահատությունը կատարվել է օգօստոսի 4-ին, սակայն ԶԼՄ-ին այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Տեղեկության համաձայն՝ դերասանը օգոստոսի 3-ին սուր ցավեր է զգացել մեջքի շրջանում, ի վիճակի չի եղել ինքնուրույն շարժվել և շտապօգնություն է կանչել: Բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:
2013 -ին Դելոնը արդեն մեկ անգամ հոսպիտալացվել է սրտի հիվանդության պատճառով, սակայն այն ժամանակ վիրահատության կարիք չէր եղել: