|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես հայտնում է Tert.am-ը`ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Tert.am–ի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում անցկացրած հանդիպումներից։
«Բրյուսելում անցկացված` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ արարողակարգային բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ:
Երկկողմ հարաբերությունների շուրջ մտքերի փոխանակությունից բացի այդ շփումներում հատկապես կարևորվել է մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման առաջնահերթությունը, և ՀՀ Նախագահը ներկայացրել է հաստատված խաղաղության դեմ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կատարված ոտնձգությունների մանրամասներն ու հետևանքները:
Մասնավորապես Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ոչ պաշտոնական շփումներում քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակմանն առնչվող հարցեր»,– տեղեկացրեց Արման Սաղաթելյանը: