|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական АПА-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին սրված իրավիճակին:
Նա նախ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, կոչ արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ապա նշել, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Նա դարձյալ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է մնալ միջնորդական միակ ձևաչափը և կշարունակի այցերը տարածաշրջան, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցությունը՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:
« Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն մոտ ապագայում հանդիպել և քննարկել առանցքային հարցերը: Ժամանակն է այնպիսի բանակցություններ սկսել, որոնք կօգնեն խաղաղ համաձայնության գալ»,- ասել է նա: