|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդեսեկել նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հայտարարությունում ասվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումների դիվերսիան Ադրբեջանի կառավարության անմիտ զինված ագրեսիայի օրինակ է, որը դրսևորվում է տարածաշրջանում իրավիճակի կայունացման ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի ֆոնին:
«Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, նպաստում է այդ երկրում անպատժելիության վտանգավոր մթնոլորտի արմատավորմանը, ինչն, իր հերթին, հանգեցնում է բռնության սրացման: Ժամանակն է, որ միջնորդները հրաժարվեն ադրբեջանական կողմի յուրաքանչյուր հարձակմանն արհեստական սառնասրտությամբ ու կեղծավոր դիվանագիտությամբ պատասխանելու սովորությունից: Միայն դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, նրանք կարող են հուսալ, որ կկարողանան կասեցնել Կովկասում նոր պատերազմ սանձազերծելու Ալիևի ձգտումը: Առաջին ու կարևոր քայլը պետք է լինի ԵԱՀԿ հովանու ներքո կազմակերպված միջազգային արշավը՝ հասցեագրված Բաքվին, որով կպահանջվի համաձայնվել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, մի առաջարկ, որին արդեն 3 տարի է հավանություն են տալիս Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը»,- ասված է հայտարարության մեջ: