|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանը հերքում է այն տեղեկությունները, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել ԼՂՀ հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Այս կապակցությամբ այսօր հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ-ն:
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է.
«Ի պատասխան հուլիսի 31-ին մեր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով: Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»:
Ստորեւ ներկայացնում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած լուսանկարները
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |