|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի փախստականների եւ պարտադրված վերաբնակների հարցերով պետական կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել Քարվաճառում գերված դիվերսիոն խմբի անդամների վերաբերյալ՝ նշելով, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ փորձում են պարզել նրանց ճակատագիրը. տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ Կարմիր խաչի ձեռք բերած լուսանկարներից մեկով հարազատները ճանաչել են ոմն Հասան Հասանովի, որին ադրբեջանցիները ներկայացնում են որպես սպանված պատանդ: Բայց հիշեցնենք, որ նա սպանվել է խմբի վնասազերծման ժամանակ:
Ներկայումս, ըստ ԱՊԱ-ի, Կարմիր խաչը փորձում է հայկական կողմի հետ պայմանավորվել դիակի վերադարձման վերաբերյալ, սակայն հայկական կողմը նույնականացման համար լրացուցիչ նյութեր է պահանջում: