|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«168 ժամ» թերթն այսօրվա համարում գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը միշտ էլ խնդիրներ է ունեցել խմբակցության ներսում: Նա տարբեր առիթներով բողոքել է, որ իրեն մերժում են ներգրավել խորհրդարանական պատվիրակությունների կազմում, այն դեպքում, երբ խորհրդարանական այլ կանայք գրեթե ամեն ամիս գործուղումների են մեկնում: Հիմա Շուշան Պետրոսյանը շատ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնած. նրան առաջարկում են կամ քվեարկել այնպես, ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս անդամները, կամ հրաժարվել պատգամավորական մանդատից:
Հունիսի 21-ին Պետրոսյանը բոյկոտել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը, այն դեպքում, երբ այդ օրենքն ընդունվեց սահմանային քվորումի պայմաններում: ՀՀԿ խմբակցությունում կարծում են, որ եթե մինչև այժմ իրենք կարող էին աչք փակել Պետրոսյանի կամքի ազատ դրսևորումների նկատմամբ, ապա այժմ նման շքեղությունն ուղղակի անթույլատրելի է: Այնպես որ, եթե Շուշան Պետրոսյանն ուզում է դեմ չգնալ իր համոզմունքներին, ապա մինչև սեպտեմբերի սկիզբը պետք է հայտարարի մանդատից հրաժարվելու մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։