|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաղը կառավարությունը Սյունիքի մարզպետարանին 4 միլիոն 552,2 հազար դրամ գումար կհատկացնի` Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով:
Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների կողմից 2013թ. ընթացքում անհատական ոռոգման պոմպերով օգտագործվել է նշված` 4 միլիոն 552,2 հազար դրամ գումարի չափով էլեկտրաէներգիրա: Կառավարությունը նշում է, թե, հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումը, ինչպես նաև բնակչության ցածր կենսամակարդակը, անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցելու տարածաշրջանի բնակչության անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը:
Այս գումարը տրամադրելով` կառավարությունը ակնկալում է ապահովել Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը և ապահովել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացումը…