|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:
«Հենց նոր ժամանեցի Բրյուսել, որտեղ մտադիր եմ հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եւ քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Պետք է աշխատենք հակամարտության հանգուցալուծմանը հասնել բանակցությունների ճանապարհով»,- գրել է նա:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Բրյուսելում մասնակցելու են ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ պետությունների արտգործնախարարների 5-րդ նիստին: