|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լուգանսկի շրջանում աշխարհազորայինները շրջափակել են ուկրաինական բանակի ստորաբաժանումներ. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության բանակի ներկայացուցիչների տվյալներով` օղակում հայտնվել է մոտ 5 հազար մարդ, որոնցից մարտունակ են 2-2,5 հազարը: Ըստ աշխարհազորայինների` որոշ ստորաբաժանումներ «ամբողջությամբ անկառավարելի են դարձել եւ պարզապես ցրվում են: «Զինվորները զանգվածաբար զինաթափվում են եւ փախչում ՌԴ սահմանից այն կողմ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սահմանն անցածների ընդհանուր թիվը գերազանցել է 100-ը, վիրավորներին ուղարկում են ռուսական հոսպիտալներ: