|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինան, Լեհաստանը եւ Լիտվան պայմանավորվել են մոտ ժամանակներս համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու մասին. տեղեկացնում է РБК-Украина-ն: Հարցը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկել են երեկ տեղի ունեցած հետախոսազրույցի ընթացքում:
Պորոշենկոն նաեւ առաջարկել է Լեհաստանին միանալ Դոնեցկի` աշխարհազորայինների կողմից լքված տարածքներում աշխատատեղեր ստեղծելու ծրագրին:
Երեք երկրների համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու մասին համաձայնագրի նախագծին Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել մայիսի վերջին: Այն ժամանակվա պաշտպանության նախարար Միխայիլ Կովալն ընդգծել էր, որ դա շատ կարեւոր որոշում է, քանի որ բրիգադի կազմում լինելու են ՆԱՏՕ-ի երկու երկրների ստորաբաժանումներ: Նա նաեւ նշել էր, որ համատեղ բրիգադը խաղաղապահ գործառույթներ էլ է իրականացնելու: