|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը եւ Հայաստանը կստեղծեն զենքի եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համատեղ ձեռնարկություններ. Новости գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ըստ նրա` դա հիմնականում վերաբերում է ռուսական արտադրության զրահատեխնիկային, հակաօդային պաշտպանության միջոցներին, ուղղաթիռներին, նաեւ «ՈՒԱԶ մակնիշի» ավտոմեքենաներին: Օրինակ` ՀՀ պաշտպանության նախարարության բեռնատար մեքենաների վերանորոգման եւ սպասարկման հարցերով կզբաղվի արդեն ստեղծված «ԿԱՄԱԶ-Հայաստան» համատեղ ձեռնարկությունը:
Դ. Տոնոյանը նշել է, որ քննարկվել է նաեւ ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» ֆինանսա-արդյունաբերական խմբում Հայաստանի մի շարք ձեռնարկությունների ընդգրկման հարցը: