|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 10-ին` ժամը 01.14-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Շուտով հաստատվել է հրդեհի բարդության «բիս-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել` 02.08-ին:
Այրվել են Ս. Կ.-ին պատկանող թիվ 16/3 տան տանիքի փայտե կառուցատարրերը` 150 քմ: