|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է. «Ադրբեջանական քարոզչությունը, ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարեւան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»:

