|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան` ժամը 9-ից սկսած, կառավարության շենքը «պաշարված» է հարյուրավոր նաիրիտցիներով, տարբեր խնդիրներով կառավարությունից դժգոհ քաղաքացիներով, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներով:
Նաիրիտցիների արհմիությունը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է բողոքի ցույց կազմակերպել հուլիսի 10-ին կառավարության շենքի դիմաց: Նաիրիտցիները պահանջում են իրենց 17 ամսվա աշխատավարձը, պահանջում են հստակ պատասխան` «Նաիրիտ»-ն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ:
«Վերջին անգամ աշխատավարձ ստացել ենք 2012թ. դեկտեմբեր ամսվա համար: Կառավարության անտարբերությունը մեզ սպանում է: Երկու հազար աշխատողը արդեն ժողովուրդ է, կարելի՞ է ժողովրդին անտեսել»,- բողոքում էր «Նաիրիտ»-ի աշխատողներից մեկը:
Նաիրիտցիների պահանջը լսելու համար, մինչև կառավարության նիստը սկսելը, նրանց մոտեցել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նաիրիտցիները նրան ներկայացրեցին իրենց բողոքը:
Մանրամասները` տեսանյութում: