|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Կրկյաշարյանը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Միսակյանը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ՝ ազատվելով զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Ալեքսան Ղազարյանը նշանակվել է զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության կայքը: