|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը միջպետական հետախուզման մեջ է: «Ինտերֆաքսի» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
ԱԳՆ լրատվական ծառայությունը չի նշել, թե ինչու են հետախուզում նախկին վարչապետին: Երկրի նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների գործունեությունն այժմ ուսումնասիրվում է մի շարք հետաքննությունների շրջանակներում:
Ազարովի դեպքում խոսքը միջազգային հետախուզման մասին չէ, քանի որ նրան չի հետախուզում Ինտերպոլը: