|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մի խումբ քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նաև, որ հունիսի 23-ին Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Սարյան փողոցում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը: