|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան հունիսի 27-ին կստորագրեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը՝ չնայած դրա հետ կապված բոլոր դժվարություններին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն. հայտնում է Интерфакс-ը:
«Ստորագրումը ցույց է տալիս, որ եվրաինտեգրման գործընթացը ոգևորել է ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող շատ երկրների»,- ասել է նա:
Նշենք, որ այսօր Բրյուսելում նախատեսվում է Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը։