|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 24-ին` ժամը 16.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Տաշիր քաղաքի Ջահուկյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռադիկ Ծ.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս:
Պարզվել է, որ հունիսի 23-ին` ժամը 18.00-ի սահմաններում, Ռադիկ Ծ.-ն, հյուրընկալվելով կնոջ մոր տանը, գողացել է նրա բջջային հեռախոսը: Վնասի չափը պարզվում է:
Հեռախոսն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: