|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանության գործողությունները Աֆրիկյանների շենքի մոտ և առհասարակ նպատակ ունեն պահպանել հասարակական կարգը:
«Այս շենքերից բազմաթիվ բնակիչներ ահազանգել են, որ ակտիվիստները խանգարում են իրենց հանգիստը և աղմուկ են առաջացնում»,- ասաց նա:
Իսկ այն, որ քաղաքացիները պայքարում են, որ Աֆրիկյանների շենքը չքանդվի, Վալերի Օսիպյանը առաջարկում է դիմել պատկան մարմիններին, այլ ոչ թե բողոքել փողոցում:
«Եթե գտնում եք, որ ապօրինի շինարարություն է ընթանում, դիմեք, հազար ու մի մարմին կա, մշակույթի նախարարություն կա, քաղաքաշինության նախարարություն կա, կամ էլ դիմեք դատարան, այսինքն` ձեր պայքարը տարեք սահմանադրական ճանապարհով»,- հորդորում է Վալերի Օսիպյանը:
Հարցին` մի՞թե երթևեկությունն ավելի կարևոր է, քան մշակութային արժեքների պահպանությունը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Չի կարելի ակցիա անել ու սահմանափակել ուրիշների իրավունքները, տեսեք` ինչ լավ է, որ երթևեկությունն ազատ է»: