|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ Աֆրիկյանների շենքի մոտ եկան մի քանի տասնյակ ոստիկաններ: Նրանք ամբողջովին շրջապատել են շենքը և, թիթեղյա պարիսպներից հեռացնելով ակտիվիստներին, արգելում են նրանց մոտենալ շենքին: Ոստիկաններից մեկն ասաց. «Դուք պատասխան եք տալու ձեր անօրինական գործունեության համար»:
Լարված իրավիճակին հետևում են շրջակա շենքերի բնակիչներ: Ակտիվիստները, այնուամենայնիվ, փորձում են ելք գտնել, քանդել պատը և հարվածել թիթեղներին:
Ոստիկանների շարքերը արագորեն համալրվում են: Այսպես եթե շարունակվի, շատ շուտով ոստիկանների թիվը կգերազանցի ակտիվիստների թիվը: