|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի թղթակիցը ՀԾԿՀ-ի շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայից տեղեկացնում է, որ իրավիճակը ծայրահեղ լարված է, ժամանում են ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ և շտապ օգնության մեքենաներ: Ոստիկանությունն անցել է ուժի կիրառման. ծեծելով, խփելով, քաշքշելով` մի քանի տասնյակ մարդկանց տանում են ոստիկանության բաժանմունք:
Մինչ այդ բողոքող քաղաքացիները նստել էին Սարյանի փողոցի վերևի հատվածում` փողոցի մեջտեղում, ոստիկանության մեքենաների դիմաց, որպեսզի թույլ չտան քաղաքացիներին բերման ենթարկել, սակայն ոստիկանությունը կարողացավ բոլորին տեղից հանել: Այնուհետև քաղաքացիները որոշեցին նստել հենց Սարյան փողոցում, որից հետո ոստիկանությունը հատուկ ջոկատայինների միջոցով կյարողացավ ազատել փողոցը` քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելով:
Իրավիճակը շարունակում է մնալ լարված: