|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մունդիալ 2014: C խումբ: Կոլումբիայի հավաքականը մրցեց Կոտ դ՛Իվուարի հետ: Առաջին խաղակեսում թիմերն աչքի չընկան արդյունավետ գրոհներով: 64-րդ րոպեին Ռոդրիգեսը առաջ մղեց կոլումբիացիներին, իսկ 6 րոպե անց Խուան Կինտերոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Կոտդիվուարցիներին միայն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 73-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժերվինիոն: Խմբի մյուս խաղում Ճապոնիան կմրցի Հունաստանի հավաքականի հետ: Խաղի սկիզբը Երևանի ժամանակով 02:00-ին: Մինչ այդ՝ 23:00-ին D խմբում կմրցեն Ուրուգվայի և Անգլիայի հավաքականները: