|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Google որոնողական համակարգի Google maps քարտեզում Արցախը նշվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչն ադրբեջանցիները «սադրանք» են որակել. հայտնում է АПА-ն:
Տեղեկության համաձայն՝ հունիսի 18-ից քարտեզում հայերենով նշված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությունների կենտրոնում նշել են, որ սա Google-ի առաջին նման քայլը չէ։ «Նման բան տեղի էր ունեցել նաև ավելի վաղ, և միայն մեր համառության շնորհիվ ադրբեջանական տարածքի հայերենով անվանումը հանվեց քարտեզից»,- ասված է հայտարարության մեջ։