|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի կատարված ռազմական հեղաշրջման գլխավոր հեղինակ Քենան Էվրենն ու Թահսին Շահինքայան դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Ըստ Milliyet-ի՝ Անկարայի ծանր հանցագործությունների 12-րդ դատարանում 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գործով վերջին դատական նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել ցմահ ազատազրկել Թուրքիայի ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, նախկին նախագահ Քենան Էվրենին և Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայային: Է
Էվրենի դեմ ներկայացված են «հեղաշրջման իրականացում» եւ «զենքով սահմանադրական կարգի փոփոխություն» մեղադրանքները։
Նշենք, որ 2010-ի սեպտեմբերի 12-ի հանրաքվեով Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց, որն արգելում էր դատապարտել 1980 թվականի հեղաշրջման մասնակիցներին։
Քենան Էվրենը ներկայումս 97 տարեկան է։