|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լուգանսկի հիվանդանոցում մահացել է ականակոծության հետևանքով վիրավորված` Համառուսական պետական հեռուստառադիոընկերության լրագրող Իգոր Կորնելյուկը։ Այդ մասին Газеты.Ru-ին հայտնել են հիվանդանոցից:
Ավելի վաղ հաղորդվել է Ուկրաինայում մեկ այլ ռուս լրագրողի մահվան մասին, որի անունը, սակայն, պաշտոնապես չէր նշվել: Սակայն Twitter-ում լրագրողները նշում են զոհված գործընկերոջ անունը։ Նա Համառուսական պետական հեռուստառադիոընկերության ձայնային օպերատոր Անտոն Վոլոշինն է։
Հրթիռակոծության ընթացքում Կորնելյուկի և Վոլոշինի հետ եղել է նաև օպերատոր Վիկտոր Դենիսովը: Նա, սակայն, չի տուժել։