|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի դպրոցներում 5-րդ դասարանի աշակերտուհիներին սովորեցնում են լավ հարս լինելու «հմտությունները»:
Ըստ T24-ի՝ դրան այնքան կարևորություն են տալիս, որ ուսման համար հատուկ գրքույկ են հրատարակել, որում մանրամասորեն նկարագրված են ամուսնության թուրքական ավանդույթները, ինչպես նաև դրանց բացատրությունները:
Գրքում տեղ են գտնել հետևյալ տողերը. «Եթե հարկ լինի` նորահարսը «մատաղ կլինի»` հանուն ամուսնու և տան»: Գուցե այս տրամաբանությամբ է, որ Թուրքիայում փոքր տարիքում երեխաները ստիպողաբար ամուսնանում են իրենցից բավական մեծ տղամարդկանց հետ և զոհ դառնում: