|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի գրավումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ըստ Haberler-ի՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Մերկելին մայիս ամսին Գերմանիա կատարած այցի ժամանակ ցուցաբերած հյուրընկալության համար: Նա անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահական ընտրություններին և Մերկելին հիշեցրել Գերմանիայում ընտրատեղամասերի արագ ապահովման կարևորության մասին, որի հետ համամիտ է եղել Մերկելը:
Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են նաև Մոսուլում տեղի ունեցող իրադարձությունները եւ գրոհայինների ձեռքում գտնվող Թուրքիայի հյուատոսարանի, ինչպես նաև առևանգված 48 աշխատակիցների հարցը: Մերկերը հայտնել է, թե հետևում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին եւ առաջիկայում եւս կապի մեջ է լինելու թուրքական կողմի հետ։