|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական haqqin.az կայքը հայտնում է, թե իբր Նախիջևանում «խոշոր ավտովթարի» հետևանքով զոհեր կան:
Ըստ ադրբեջանակն կայքի` զինվորական «ԿԱՄԱԶ» բեռնատարը բախվել է մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով զոհվել է մարդատար ավտոմեքենայի 7 ուղևորից 5-ը: Վիրավորները հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը: Հայտնվում է, որ տուժել է նաև բեռնատարում գտնվող զինվորներից մեկը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը այս «ավտովթարով» հայտնում է այն զոհերի մասին, որ ունեցել էր Երասխի ուղղությամբ կատարած ոտնձգությունների օրը: